Ռոնալդո. Մեսին հզոր ֆուտբոլիստ է, բայց Պելեն ու Մարադոնան շատ ավելի ուժեղ էին
Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռոնալդոն գնահատել է Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի խաղը:
«Մեսին այլմոլորակային է: Կրիշտիանու Ռոնալդուն՝ նույնպես, սակայն ինձ թվում է, որ Լեոն ավելի կատարյալ խաղացող է:
Նա անզուգական է, նա ինձ բոլորից ավելի շատ է դուր գալիս: Այն ամենը, ինչ Մեսին է անում, շատ արդյունավետ է երևում:
Սակայն Պելեն ու Մարադոնան շատ ավելի ուժեղ էին, քան՝ մենք բոլորս», ասել է Ռոնալդոն: