Հայտնի են մոլորակի ամենաշատ զենք արտահանող երկրները
Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) փորձագետները հրապարակել են աշխարհի ամենաշատ զենք վաճառող երկրների ամենամյա վարկանիշային աղյուսակը:
2014 թվականի տվյալների համաձայն, ոլորտի առաջատարն է ԱՄՆ-ն, որն անցած տարում զենքի վաճառքից ստացել է 36,2 մլրդ դոլար: Փորձագետներն ընդգծում են, որ, ի տարբերություն 2013թ-ի ցուցանիշների` 10 մլրդ-ով ավելի շատ է:
Ըստ մասնագետների, նման աճը պայմանավորված է Քաթարի, Սաուդյան Արաբիայի ու Հարավային Կորեայի հետ կնքված խոշոր պայմանագրերով: Ըստ տվյալների` ԱՄՆ-ն վերահսկում է զենքի համաշխարհային շուկայի ուղիղ կեսը:
Զենքի արտահանման ծավալներով 2-րդ տեղում է Ռուսաստանը, որը 2014թ-ին վաստակել է 10,2 մլրդ դոլար: Մինչդեռ 2013թ-ին Ռուսաստանը զենքի արտահանման արդյունքում ունեցել է 1,.3 մլրդ դոլարի եկամուտ:
Հայտնի է, որ 3-րդ տեղում է Շվեդիան (5,5 մլրդ դոլար), 4-րդ տեղում է Ֆրանսիան (4,4 մլրդ դոլար) և առաջին անգամ ցուցակում է հայտնվել Չինաստանը` 2,2 մլրդ դոլար ցուցանիշով` 5-րդ տեղում: