211652_close_icon
views-count4299 դիտում article-date 16:26 27-12-2016

Հրապարակվել է զենք արտահանող խոշորագույն պետությունների ցանկը. առաջին տեղում կրկին ԱՄՆ-ն է

ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը հրապարակել է 2015 թ-ի զենք արտահանող ամենախոշոր երկրների ցանկը, հաղորդում է The New York Times թերթը։ Այսպես, 201 թ-ին ԱՄՆ-ն ընդհանուր հաշվով 40մլրդ դոլարի զենքի մատկարարման պայմանագիր է կնքել՝ այդկերպ պահպանելով աշծարհում առաջատարի իր դիրքը։ Ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել Ֆրանսիան, որը վաճառել է 15 մլրդ դոլարի զենք։ Երրորդ տեղում Ռուսաստանն է. այն վաճառել է 11.1 մլրդ դոլարի զենք։ Ռուսաստանին հաջորդում են Չինաստանը (6 մլրդ դոլար), Շվեդիան, Իտալիան, Գերմանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան և Իսրայելը։ Գնորդների մեջ արագ տեմպերով զարգանում են Քաթարը, որը գնել է 17 մլրդ դոլարի զենք, Եգիպտոսը (12 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիան (8 մլրդ դոլար), ինչպես նաև Հարավային կորեան, Պաղեստինը, Իսրայելը, ԱՄԷ-ն և Իրաքը։ Ընդհանուր հաշվով՝ վերջին 1 տարում համաշխարհային զենքի վաճառքի ընդհանուր ծավալներն անկում են ապրել՝ 89 մլրդ դոլարից իջնելով մինչև 80 մլրդ դոլարի։

Նմանատիպ նյութեր