Այրվել են մուտքի էլեկտրական հաշվիչները
Դեկտեմբերի 27-ին, ժամը 01.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 շենքի 6-րդ հարկում այրվում են էլ. հաշվիչներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.29-ին, մարվել՝ 01.34-ին:
Ամբողջությամբ այրվել է 10 վահանակ՝ հաշվիչներով և 7 գմ մալուխ: