Ռուսաստանը C-300 ԶՀՀ-ները Իրան կհասցնի Կասպից ծովով
2016 թվականի հունվարից Ռուսաստանը կսկսի C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գործընթացը Իրանին: Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությանը մոտ կանգնած աղբյուրը:
Նրա խոսքով՝ առաջին խմբաքանակի մատակարարումները կավարտվեն փետրվարին: Երկրորդ խմբաքանակի փոխադրումը կսկսվի 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ինչով և Ռուսաստանը կկատարի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Փոխադրումներն իրականացվելու են Կասպից ծովով: Բացի այդ, շուրջ 80 իրանցի մասնագետներ կվերապատրաստվեն ռուսների կողմից: Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն Ռուսաստանում՝ Մոժայսկու անվան ակադեմիայի ուսումնական կենտրոններում: