211652_close_icon
views-count41054 դիտում article-date 20:23 25-12-2015

Զգուշացեք խարդախներից, որ հանդես են գալիս SHAMSHYAN.com-ի անունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տասնյակ ահազանգեր է ստացել իր ընթերցողներից, ըստ որոնց՝ ինչ-որ մարդիկ զանգում են տուն, ամսագրեր և սկավառակներ վաճառում՝ իբր բարեգործական նպատակների համար՝ միաժամանակ նշելով [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքի անունը որպես գործընկեր և կազմակերպիչ: Ըստ մեզ ահազանգածների՝ զանգահարողները ներկայացել են «MR Group» ընկերության անունից, որի ղեկավարն է Ռաֆայել Մարտիրոսյանը: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը պարզեց, որ մեկ տարի առաջ նշված անձնավորության դեմ հարուցված է եղել քրեական գործ՝ խարդախության մեղադրանքով (կից ներկայացնում ենք տեսանյութը): Այն ժամանակ Ռ. Մարտիրոսյանը հանդես էր գալիս որպես «Դիլ Մասթեր» ՍՊԸ-ի տնօրեն, որը այդ քրեական գործից հետո լուծարվել է: Մեր ընթերցողներին կոչ ենք անում զգուշանալ իբր բարեգործական նման ձեռնարկներից և հայտարարում ենք, որ մեր բարեգործական բոլոր նախաձեռնություններն իրականացնում ենք ինքնուրույն՝ առանց որևէ մեկի միջնորդության:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր