211652_close_icon
views-count1376 դիտում article-date 16:01 26-08-2021

Արցախի ԱԺ նախագահը Երևանում հանդիպումներ է ունեցել նորընտիր խորհրդարանի խմբակցությունների հետ

ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Երևանում է: Այցի շրջանականերում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգային և սոցիալ-տնտեսական  խնդիրներին, ինչպես նաևՀայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վե րաբերող հարցեր:

3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին  հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին  կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին։

Նմանատիպ նյութեր