211652_close_icon
views-count1370 դիտում article-date 17:32 22-12-2015

Կբացվի Աղասի Այվազյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. դեկտեմբերին 22-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում /Աբովյան 16/ կբացվի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը նվիրվում է անվանի արվեստագետի ծննդյան 90-ամյա հոբելյանին: Այվազյանը ստեղծել է գեղանկարչական գործեր, որոնց բնորոշ են հոգևոր ներաշխարհը բացահայտող նուրբ ընդհանրացումներ: Լավագույններից են «Ինքնադիմանկար», «Գրողն ու իր ժամանակը», «Ընտանիքի հայրը», «Տարալուծում», «Թիֆլիս», «Խորհրդավոր ընթրիք», «Սովետական խաչելություն» և այլ գործեր, որոնք ներկայացվել են բազմաթիվ ցուցահանդեսներում: Աղասի Այվազյանը հանրությանը հայտնի է որպես արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ: ԽՍՀՄ գրողների միության անդամ է, ՀԽՍՀ և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակների դափնեկիր: Արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Նմանատիպ նյութեր