211652_close_icon
views-count5132 դիտում article-date 21:22 08-05-2022

Այսօր բացվեց Կարեն Սմբատյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Հայաստանի նկարիչների միության "Արա Սարգսյան"սրահում տեղի ունեցավ ճանաչված ու անվանի արվեստագետ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանը:

Այդ առթիվ ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը,Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը,բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը,արվեստաբան Սյուզի Փիլոսյանը,ինչպես նաև ցուցահանդեսը համադրող և բացման հանդիսույթը վարող Գայանե Դավթյանը։

Բոլոր բանախոսներն էլ բարձր գնահատեցին գեղանկարիչ Կարեն Սմբատյանի բազմազան,համամարդկային արժեք, ազգային ոգի ու ակունքներ ունեցող բարձրարվեստ ու խորիմաստ բովանդակություն ունեցող կերպարվեստը,արժևորեցին նրա թողած կերպարվեստի ժառանգությունը`Կարեն Սմբատյանին համարելով մեր ժամանակների լավագույն արվեստագետներից մեկը։

Այնուհետև հարյուրավոր արվեստասերների առջև բացվեցին ցուցասրահի դռները,և հնարավորություն տրվեց ծանոթանալ Կարեն Սմբատյանի ստեղծագործության բոլոր շրջաններին առնչվող և տարբեր ժանրերով ստեղծված նկարներին։Սրահում մեծ թիվ են կազմում Կարեն Սմբատյանի գործընկերները,որոնք փոքրիկ միջավայրերում նրա մասին ջերմ հուշեր են պատմում`բարձր գնահատելով նրա մարդկային արժանիքների լավագույն դրսևորումները։

Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը հիշում է,որ Կարեն Սմբատյանը ոչ միայն հոգատար գործընկեր էր,որ կիսվում էր ոչ միայն իր մտքերով, այլև ստեղծագործական կոնկրետ ցանկություններով ու մտադրություններով։Ցուցասրահում տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ են,որոնց բոլորին էլ գրավում են բազմազան գույներով ու երագներով հարուստ գեղանկարչական աշխատանքները։

Այստեղ են նաև մանկավարժական համալսարանի ուսանողները`ապագա լրագրողները,որոնք իրենց հարցադրումներն են ուղղում արվեստասերներներին։Իսկ մայրաքաղաքի թիվ 135 Գագիկ Ստեփանյանի անվան հիմական դպրոցի սաները հարցեր են տալիս ու պատախաններ ստանում գեղանկարիչներ Անատոլի Ավետյանից,Հրանտ Թադևոսյանից,Շմավոն Շմավոնյանից։

Ամեն մեկի այցելությունը ցուցահանդես վեր է ածվում բարձր տրամադրության ու տոնահանդեսի,քանի որ Կարեն Սմբատյանի մեծ ու հավեժական արվեստի հետ նրանց նման շփումը բարձրացնում է բոլորի ոգին ու տրամադրությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր