Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Ս. թ. նոյեմբերի 20-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Արվեստագետի ստեղծագործություններում համադրված են հայկական, արևելյան ու եվրոպական մշակույթների ավանդույթները: Ցուցահանդեսին կներկայացվեն Էդման Այվազյանի ճարտարապետական, դիզայներական նախագծերը, ինչպես նաև վերջին 10-15 տարիներին ստեղծված բնանկարները: