Բրունեյի սուլթանը սպառնացել է բանտ նստեցնել Սուրբ Ծնունդը տոնող մարդկանց
Բրունեյի սուլթան Հասսանալ Բոլքիահը նախազգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, որ չհամարձակվեն նշել Սուրբ Ծնունդը, այլապես 5 տարով կազատազրկվեն, գրում է The Telegraph պարբերականը:
Խիստ պահպանողական մուսուլման այլ երկրի իշխանությունները հայտարարել են, որ Սանտա Կլաուսի հագուստ հագնող յուրաքանչյուր մուսուլման անմիջապես հայտնվելու է ճաղավանդակների հետևում: Կթույլատրվի միայն քրիստոնյաներին տոնել Սուրբ Ծնունդը, այն էլ՝ ընտանեկան նեղ շրջապատում: