Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 1-ին խաղաշրջանի խորհրդանշական հավաքականում
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին խաղաշրջանի խորհրդանշական հավաքականում, որը կազմել է Whoscored.com հեղինակավոր մարզական-վիճակագրական կայքը:
17 հանդիպումների արդյունքով՝ Մխիթարյանի միջին գնահատականը կազմել է 8 միավոր, որը Բունդեսլիգայում ամենաբարձրն գնահատականն է: Միայն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան է նույնքան գնահատական ստացել:
Ուշագրավ է, որ Բունդեսլիգայի 1-ին խաղաշրջանի երկու լավագույն ֆուտբոլիստները թիմակիցներ են եղել և Գերմանիա են տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից»:
Նշենք, որ Բունդեսլիգայի 2015/2016 խաղաշրջանի 16 խաղում Հենրիխ Մխիթարյանը խփել է 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: