211652_close_icon

Իրանը մտադիր է ընդլայնել հրթիռային արտադրության ծավալները

views-count1497 դիտում article-date 11:53 22-12-2015
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհգանը հայտնել է, որ երկիրը մտադիր է հրթիռային արտադրության ծավցալներըտ մեծացնել, հաղորդում է Tasnim գործակալությունը: «Մենք չենք դադարեցրել նախագծային, արտադրական ու փորձարկման աշխատանքները: Ընդհակառակը, ավելացրել ենք դրանց արտադրություն»,-մեջբերում է գործակալությունը նրա խոսքը: Դեհգանը կրկին հայտարարել է, որ Թեհրանը մտադրություն չի ունեցել ստեղծե; միջուկային մարտագլխիկներ իր հրթիռների համար, սակայն Իրանի ռազմական ծրագրերում առաջնահերթությունը տրված է ռազմտեխնիկայի նորարարությանը և թարմացմանը, ինչն ուղղված է երկիրը թշնամիներից պաշտպանելուն:

Նմանատիպ նյութեր