211652_close_icon

6 օրում Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 249 հեռախոսազանգ

views-count1450 դիտում article-date 10:18 18-12-2015
Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 249 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 222-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 73 հեռախոսազանգ, որոնցից 62-ին լուծում է տրվել, իսկ 11-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նմանատիպ նյութեր