Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 268 հեռախոսազանգ
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 268 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 235-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 33 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 84 հեռախոսազանգ, որոնցից 61-ին լուծում է տրվել, իսկ 23-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: