Պերմյակովը հոգեպես անկայուն վիճակում է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանությամբ սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը, որը, ինչպես տեղեկացրել ենք, կայանալու է ռուսական ռազմաբազայի տարածքում։
Լուրեր են տարածվում, որ Պերմյակովը հոգեպես անկայուն վիճակում է։ Այս կապակցությամբ նրա դատահոգեբանական փորձաքննություններին մասնակցած հոգեբան Էլդա Գրինը մեզ ասաց, որ նա հոգեպես առողջ վիճակում է և արարքը կատարելիս ևս սթափ վիճակում է եղել։ Աֆեկտը ևս բացառված է։ Փորձագետի խոսքով՝ Պերմյակովն ունեցել է կոնկրետ պլան և իրագործել է այդ պլանը»։