211652_close_icon
views-count3790 դիտում article-date 22:17 17-12-2015

«Լեսթերի» երկրպագուի զարմանալի խաղադրույքը կարող է հազարապատկվել. մնացել է ընդամենը մեկ խաղ

Անգլիայի այս առաջնության մեկնարկից առաջ մասնագետները կանխատեսել էին, որ «Լեսթերը» դուրս կթռնի Պրեմիեր լիգայից: Սակայն նման կանխատեսումները չեն վախեցրել թիմի երկրպագուներից մեկին, որը 5 ֆունտ խաղադրույք է կատարել, որ Ծննդյան տոներից առաջ «Լեսթերը» 1-ին տեղում կլինի: Այդ խաղադրույքի գործակիցը կազմել է 1/1000: Այժմ մնացել է մեկ քայլ, որպեսզի այդ զարմանալի խաղադրույքը շահի: Ladbrokes բուքմեյքերական ընկերությունը ստիպված կլինի երկրպագուին 5 հազար ֆունտ վճարել, եթե այս շաբաթ «Լեսթերը», որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 2 միավորով առաջ է «Արսենալից» և 3 միավորով՝ «Մանչեսթեր Սիթիից», արտագնա խաղում հաղթի «Էվերթոնին»: Ավելին, այս տուրում «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» իրար հետ են խաղալու, և ոչ-ոքիի դեպքում «Լեսթերը» կապահովի 1-ին տեղը՝ անկախ «Էվերթոնի» հետ հանդիպման արդյունքից: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ այժմ Անգլիայում շունչները պահած սպասում են, թե ինչ բախտի կարժանանա «Լեսթերի» երկրպագուի խաղադրույքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր