Մեսսիի գոլը փրկել է երկրպագուի 350 հազար դոլարի խաղադրույքը
2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Իրան – Արգենտինա խաղի վերջին րոպեներին Մեսսիի խփած հաղթական գոլը փրկել է երկրպագուներից մեկի կատարած խոշոր խաղադարույքը: Վերջինս Լաս-Վեգասի խաղատներից մեկում Արգենտինայի հավաքականի հաղթանակի վրա կատարել է 350 հազար դոլարի խաղադրույք: Արդյունքում հաղթանակած գումարի չափը կազմել է 30 հազար դոլար: Հիշեցնենք, որ Մեսսին Իրանի դարպասը գրավեց 91-րդ րոպեին: