Եգիպտագետ Զախի Հավաս. Կներեք ինձ, բայց Մեսին ապուշ է
Հայտնի եգիպատցի հնագետ Զախի Հավասը պատմել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի` Կահիրե կատարած այցի մասին, որտեղ նա մասնակցել էլ Հեպատիտ C-ի դեմ պայքարի հիմնադրամի կազմակերպած բարեգործական միջոցառմանը:
«Կներեք ինձ, բայց Մեսին ապուշ է: Երբ ես նրա հետ խոսում էի, նրա դեմքը որևէ զգացում չէր արտահայտում: Նա ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում այն ամենի վերաբերյալ, ինչ ես նրան պատմում էի:
Չեմ կարծում, թե նրան ընդհանրապես ոչ մի բան հետաքրքիր չէր: Սակայն երբ ես նրան պատմում էի բուրգերի գաղտնարանների, հնագույն արքաների, Թութանհամոնի արքայատոհմի մասին, նա որևէ կերպ չէր արձագանքումլ
Մեսին շատ հարգալից էր իրեն պահում, սակայն նրան միայն ֆուտբոլն է հետաքրքրում», ասել է եգիպտացի գիտնականը: