Եվրահանձնաժողովի նախագահը պաշտպանել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս 6 տարով երկարաձգելու նախաձեռնությանը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Իմ տեսակետն է սա»,-ընդգծել է Յունկերը:
Նշենք, որ նախօրեին Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին հայտարարեց, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել առաջիկա ամիսներին: Իսկ պատժամիջոցները երկարաձգելու հարցը քննարկվելու է Բրյուսելում այսօր և վաղը տեղիունենալիք գագաթնաժողովում: