898 դիտում
12:13 17-12-2015
Դրվելու է առողջապահության ոլորտում հայ-իտալական համագործակցության սկիզբը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցի միջազգային կապերի խորհրդատու Պաուլո Դիոնիզի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին առողջապահության ոլորտում հայ-իտալական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հյուրը նախարարին ներկայացրեց ոչ միայն Իտալիայի, այլև Եվրոպայի ամենամեծ բժշկական կազմակերպություններից մեկի պատմությունը: Իր հիմնադրի անունը կրող «Ջեմելի» հիվանդանոցն ունի 50 տարվա պատմություն: Հիվանդանոցի անունը սերտորեն կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հռոմում հիմնադրված կաթոլիկ համալսարանի հետ, որի շրջանավարտները հնարավորություն ունեն հմտանալ և մասնագիտանալ նաև հիվանդանոցային մենեջմենթի ոլորտում:
««Ջեմելի» հիվանդանոցի տնօրենը բժիշկ չէ, այլ առողջապահության կազմակերպիչ է, մենեջեր: Հիվանդանոցն ունի 3300 մահճակալ, շուրջ 6000 աշկատակից: Տարեկան այն բժշկական օգնություն և սպասարկում է մատուցում ավելի քան 200 000 այցելուի: Այստեղ տարեկան կատարվում է շուրջ 250 000 վիրահատական միջամտություն»,- տեղեկացրեց հիվանդանոցի ներկայացուցիչը` հավելելով, որ հանդիսանալով Հռոմի պապի կողմից մեծ ուշադրություն վայելող բժշկական հաստատություն, իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցելու հնարավորությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց կառույցի գործունեությունը, կառուցվածքն ու պատմությունը հանգամանալից ներկայացնելու համար:
«Մենք մշտապես կարևորում ենք համագործակցության նոր հնարավորությունները: Սա լավ և հեռանկարային սկիզբ կարող է լինել»,- ընդգծեց նախարարը:
Բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացման, բժշկական կազկակերպությունների միջև համագործակցության ընդլայնման և մասնավորապես հիվանդանոցային կառավարման գործում փորձի փոխանակման տեսանկյունից նա մեծապես կարևորեց նման համագործակցությունների խորացումը:
Նշենք, որ «Ջեմելի» հիվանդանոցը համագործակցության փորձ ունի առավել քան 40 երկրի բժշկական հաստատությունների հետ: Հայաստանի հետ համագործակցության մանրամասները քննարկելու և առավել առարկայական դարձնելու նպատակով 2016թ. սկզբին նախատեսվում է «Ջեմելի» հիվանդանոցի ղեկավարության այցը Հայաստան:
Նմանատիպ նյութեր
906 դիտում
14:55 29-09-2015
Հայ-իտալական համագործակցության զարգացումը առողջապահության ոլորտում ուշադրության կենտրոնում է
1253 դիտում
16:50 07-03-2022
Քննարկվել են հայ-իտալական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության նոր ծրագրերը
Այս բաժնից
580 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5917 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի