1256 դիտում
16:50 07-03-2022
Քննարկվել են հայ-իտալական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության նոր ծրագրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոն և դեսպանության աշխատակից Արամ Մկրյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իտալական մշակութային ժառանգության ոլորտում կյանքի կոչված ծրագրերին, ինչպես նաև քննարկվել են համատեղ իրականացվող նոր ծրագրերին վերաբերող մանրամասներ՝ մասնավորապես դիտարկելով 3 հիմնական ուղղություններ:
Քննարկման առանցքում առանձնահատուկ կարևորվել է իտալական արշավախմբերի և կազմակերպությունների ներգրավվածությունը՝ Հայաստանում հնագիտական ժառանգության ուսումնասիրման ոլորտում: Իտալական կողմից հաստատվել է «ՌՕՔԵՄՓ Հայաստան. մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման տրամադրումը, որին առնչվող ծրագրերը երկուստեք մանրամասն կքննարկվեն առաջիկայում: Այնուհետև կողմերն արծարծել են հայ-իտալական մշակութային հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը՝ տարբեր ուղղություններով:
Այդ համատեքստում դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն առաջարկել է Հայաստանում և Իտալիայում իրականացնել ցուցադրություններ՝ «Հետք» խորագրով՝ ներկայացնելով իտալական մշակույթի հետքերը Հայաստանում, և հայկական մշակութային հետքերը՝ Իտալիայում: Դեսպանի խոսքով այդ նախագիծը լավագույնս կարտացոլի դարավոր պատմություն ունեցող երկու երկրների մշակույթների առնչությունները:
Նախարարի տեղակալը գոհունակությամբ է ընդունել դեսպանի առաջարկը և պատրաստակամություն հայտնել մանրամասն մշակելու բոլոր այն ծրագրերը, որոնք երկուստեք նախանշվել և քննարկվել են:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր
2106 դիտում
20:25 02-11-2016
Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերը
Այս բաժնից
1096 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1396 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ