211652_close_icon

Ահազանգով մեկնած ոստիկանները ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել

views-count962 դիտում article-date 16:59 15-12-2015
Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի «Հայբուսակ» ինստիտուտի մոտ գտնվող աղբամանի հարևանությամբ զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «GLOCK» տիպի ատրճանակ` 2 փամփշտատուփով, և 4,5 մմ տ/չ 22 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր