«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2 կալանավորներ հացադուլ են հայտարարել
                        «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2 կալանավորներ հացադուլ են հայտարարել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: 
Նա նշեց, որ կալանավորների ինքնությունը չի կարող բացահայտել, բայց նրանցից մեկը հացադուլի է դիմել 3 օր առաջ, իսկ մյուսը՝ 2 օր առաջ: Նրանք դժգոհում են իրենց կալանքի որոշումից: 
«Կալանավորները գտնվում են առանձին խցում, նրանց առողջական վիճակը նորմալ է եւ աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

