Պուտինն առաջարկել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին ունեցած իր ելույթում առաջարկել է ստեղծել խոշոր հակաահաբեկչական կոալիցիա, որի հիմքը պետք է կազմեն մուսուլմանական երկրները, հաղորդում է BBC-ն:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ազդեցության ընդլայնումը չափազանց վտանգավոր է դարձել:
«Աշխարհում այս իրավիճակը հանդուրժելն արդեն անհնարին է դառնում»,-հայտարել է Պուտինը:
Ըստ նրա՝ առաջին հերթին անհրաժեշտ է ընդունել ԻՊ-ի դեմ համակարգող պայքարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Նա մեծ սխալ է համարել նաև Սիրիայի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելը, ովքեր իրականում պայքարում են ահաբեկչության դեմ: