55696 դիտում
22:31 14-12-2015
Էրեբունի հիվանդանոցում ձերբակալվել է գյուղապետի որդին. նա կասկածվում է Գեղարքունիքի մարզում 3 անձի մահվան ելքով ավտովթարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` դեկտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզում 3 անձի մահվան պատճառ դարձած հիմնական կասկածյալ, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 40-ամյա Տիգրան Լևոնի Աբրահամյանը ձերբակալվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով կատարած հանցագործության մեջ, ով դեկտեմբերի 11-ին իր վարած Mercedes մակնիշի 77 QD 757 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ford Fiesta մակնիշի 35 VՍ 175 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանով Ford-ի վարորդն ու ուղևորներ, ամուսիններ` 4 երեխաների ծնողներ` տեղում մահացել էին, իսկ Տ. Աբրահամյանը, ով Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի գյուղապետ Լևոն Աբրահամյանի որդին է` դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/13/72790/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 12-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ 40-ամյա Տիգրան Լևոնի Աբրահամյանը: Վերջինը կասկածվում էր իր վարած «Mersedez» մակնիշի ավտոմեքենայով դեկտեմբերի 11-ին ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու մեջ, ինչի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, իսկ Տ. Աբրահամյանը, ով Շատվան գյուղի գյուղապետ Լևոն Աբրահամյանի որդին է, դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Սևանի ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի, նույն վարչության Սևանի քննչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետի պաշտոնակատար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ավագ քննիչ Մարատ Պողոսյանի ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանի և 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ՝ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել էին, որ փախուստի դիմած Տ. Աբրահամյանը Երևանում իր ազգականի տանն էր:
[color=#EF2929]
Հավանաբար, «փախստականն» ու նրա գյուղապետ հայրը, ինչպես նաև քույրը՝ Քրիստինե Աբրահամյանը, որն աշխատում է Առողջապահության նախարարությունում` որպես լիցենզավորման բաժնի պետ, իմանալով, որ իրավապահների ստացված տվյալները ճիշտ են և դուրս են եկել ճիշտ հետքի վրա, շտապօգնության մեքենայով Տիգրանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել էին «Նաիրի» ԲԿ: Այնտեղ Տ. Աբրահամյանը հետազոտվել էր ու գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ դարձյալ տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ: [/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+