«Օդդի» 17-ամյա հարձակվողի խաղը հիացրել է Դորտմունդի «Բորուսիային» և «Մանչեսթեր Յունայթեդին». տեսանյութ
Նորվեգական «Օդդ» թիմի 17-ամյա հարձակվող Ռաֆիկ Զեհնինին կարող է տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» կամ Դորտմունդի «Բորուսիա»:
Երկու ակումբներն էլ հետաքրքրված են պատանի ֆուտբոլիստով, իսկ դորտմունդցիները իրենց ներկայացուցչին են գործուղելու, որը ներկա կլինի Նորվեգիայի առաջնությունում «Օդդի» առաջիկա հանդիպմանը:
Նշենք, որ երկու ակումբներին խիստ տպավորել է նորվեգացու խաղը Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի «Օդդ»-«Բորուսիա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/21/62333/]հանդիպմանը[/url] (3:4): Ուշագրավ է, որ դորտմունդցիների պաշտպան Մատս Հումելսը խաղից հետո ընդգծեց Զեհնինիի խաղը, իսկ երբ նրան ասացին, որ այդ տղան ընդամենը 17 տարեկան է, մնաց ապշած: