Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 20 շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում գտնվող արվեստանոցի դռան փականը խափանվել է, ինչի հետևաքնով մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են արվեստանոցի դուռը: