211652_close_icon
views-count2572 դիտում article-date 19:47 12-12-2015

Կրիշտիանու Ռոնալդու. Ես այլմոլորակային չեմ, իմ մոտ էլ են բարդ ժամանակներ լինում

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է մրցաշրջանի սկզբում իր ոչ այնքան հաջող խաղին: «Այստեղ խնդիրը ոչ միայն անձնական բնույթի էին, այլ նաև ֆիզիկական մարզավիճակի, սակայն ես չեմ արդարանում: Ես այլմոլորակային չեմ, իմ մոտ էլ են բարդ պահեր լինում: Այժմ այդ ամենը անցյալում է, ինձ գնալով ավելի լավ եմ զգում: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին, ապա ես լավ մրցաշրջան անցկացրեցի, թերևս՝ իմ լավագույն մրցաշրջանը: Լավ հնարավորություններ ունեմ, սակայն դա նաև վերաբերում է Մեսիին ու Նեյմարին, որոնք Չեմպիոնների լիգայում հաղթեցին: Կարծում եմ, այս տարի հաղթելը բարդ կլինի, սակայն՝ ոչ անհնար: Ուրախ եմ, որ «Ոսկե գնդակի» թեկնածուների թվում եմ», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր