Ես այլմոլորակային չեմ. Ռոնալդու
Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլում «Ատլետիկո»-ի դեմ կայացած հանդիպումից հետո գնահատել է իր խաղը:
«Ես փորձում եմ հանդես գալ իմ հնարավորությունների առավելագույն չափով, բայց ես այլմոլորակային չեմ: Չեմ կարող միշտ խաղալ 100 %-ով»,- 2014 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքերը մեջբերում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքով «Ռեալ»-ը զիջեց «Ատլետիկո»-ին և դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից: