211652_close_icon

Սրբազան հայրերի համաձայնության դեպքում, հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նաև նրանց դիրքորոշումներն ավելի մանրամասն հասկանամ. Փաշինյան

views-count562 դիտում article-date 13:39 27-11-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է եպիսկոպոսների հայտարարությանը, որ հրապարակվել է Մայր աթոռի կողմից կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի էջում։

«Որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որդիական խոնարհությամբ ու նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության՝ կառավարության ղեկավար, վճռականությամբ ու հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը:

Կարծում եմ՝ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես, սրբազան հայրերի համաձայնության դեպքում, հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նաև նրանց դիրքորոշումներն ու մոտեցումներն ավելի մանրամասն հասկանամ»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր