211652_close_icon
views-count12772 դիտում article-date 14:24 11-12-2015

Որտեղի՞ց էր հակառակորդի գնդակից զոհված 21-ամյա Վարդանը

Հակառակորդի գնդակից զոհված 21-ամյա Վարդան Արթուրի Վարդանյանը Եղեգնաձոր քաղաքից է: Նա ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու անցել ծառայության հայոց բանակում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ փոխանցեցին նրա կուրսընկերները: Նրանց պատմելով՝ Վարդանը շատ հայրենասեր էր: «Ռազմական ինստիտուտը ավարտելուց հետո շատերի մոտ է հարց դրվում՝ շարունակե՞լ, թե՞ ոչ, բայց նա շրջանցեց այդ հարցը: Նա բոլորիս կողմից սիրված է: Շատ ծանր էր այդ լուրը լսելը բոլորիս համար»,- ավելացրին կուրսընկերները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր