211652_close_icon
views-count1453 դիտում article-date 08:40 12-12-2015

Նաղդալյանին հանձնարարվել է այնպես անել, որ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները «չեղյալ» համարվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին կրկին փորձեր է անում նշված ատյանում շրջանառվող հակահայկական փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել: Մեզ լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը պատվիրակության ղեկավարությանը հանձնարարել է մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն ամեն ինչ անել, որպեսզի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները «չեղյալ» համարվեն: Ուստի ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անձամբ զրուցում է պատվիրակության անդամների հետ, նրանց հետ պայմանավորվում է, թե ԵԽԽՎ պատգամավորներից ում հետ ով պետք է առանձնազրույց ունենա: ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց. «Անկախ հանձնարարականից կամ ոչ հանձնարարականից՝ դա եղել է մեր պատվիրակության գործելաոճը, պարզապես հիմա այդ ամենն արվում է ավելի ինտենսիվ, հիմա պետք է ավելի ինտենսիվ շփվենք»»:

Նմանատիպ նյութեր