Էդիլսոն. Մեսին ու Նեյմարը պետք է աշխարհի չեմպիոն դառնան, որ ինձանից ուժեղ համարվեն
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Էդիլսոնը հայտարարել է, որ իր կարիերայի գագաթնակետում գերազանցում էր աշխարհի լավագույն խաղացողներին:
«Գագաթնակետին ես ավելի լավ էի խաղում, քան՝ Նեյմարը: Նա պետք է աշխարհի չեմպիոն դառնա, որ ինձանից ուժեղ համարվի:
Ես անհատականություն ունեմ. Մեսին էլ պետք է աշխարհի գավաթը նվաճի, որ համարվի ինձանից լավը:
Ռոնալդուն ուժեղ է, հրաշալի է խաղում երկու ոտքերով, բայց ես տեխնիկապես նրան գերազանցում եմ», ասելէ Էդիլսոնը:
49-ամյա բրազիլացին աշխարհի չեմպիոն է դարձել 2002 թվականին: Եվրոպայում նա միայն մեկ տարի է խաղացել. 1994-95 թվականներին՝ «Բենֆիկայում»: