1198 դիտում
20:06 08-12-2015
Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՄԸՄ պատվիրակությանը
Դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը:
Ողոջունելով հյուրերին՝ Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության, մասնավորապես՝ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում և ընդգծել, որ Հայ մարմնակրթական ընդհանուր միության ծավալած գործունեությունը իրավամբ Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամության համար՝ ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյան էլ նշել է, որ հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու և հայրենիքի շուրջ համախմբվելու ծրագրերը, համահայկական միջոցառումների, սկաուտական բանակումների և տարատեսակ մարզախաղերի կազմակերպումը մշտապես Հայ մարմնակրթական ընդհանուր միության ուշադրության կենտրոնում են:
20-րդ դարի սկզբին հիմնված Հայ մարմնակրթական ընդհանուր միության նպատակն է պատրաստել ֆիզիկապես տոկուն, իմացական և հոգևոր բարձր արժեքների տեր հայեր և քաղաքացիներ, նրանց մոտ զարգացնել պարտականության ու փոխադարձ օգնության գիտակցություն, համերաշխության, պատասխանատվության և պատվի զգացում: Հայաստանում և աշխարհի շուրջ 24 երկրներում գործող 108 մասնաճյուղերում ունի 26. 000 անդամ` սկաուտներ և մարզիկներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ մարմնակրթական ընդհանուր միության քառամյա գործունեության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
6032 դիտում
23:07 28-07-2018
Բյուրականում կայացավ ՀՄԸՄ-ի 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակման արարողությունը. ՖՈՏՈՇԱՐՔ
1218 դիտում
20:05 27-03-2014
Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակությանը
1398 դիտում
19:34 10-04-2014
Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ պատվիրակությանը
Այս բաժնից
772 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
886 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի