Բաթումում տեղի ունեցավ Ալեքսանդր Մանթաշյանի անվ. Հայ Մշակույթի տան հանդիսավոր բացման արարողությունը
Դեկտեմբերի 5-ին Բաթումում տեղի ունեցավ Ալեքսանդր Մանթաշյանի անվ. Հայ Մշակույթի տան հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը:
Արարողությանը մասնակցեցին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, ինչպես նաև Երևանից ժամանած Կենտրոնի վերաշինությանը մեծ նպաստ բերած «Վարդան Ջիմիշյան» հիմնադրամի ներկայացուցիչներ, բազմաթիվ բաթումահայեր, Բաթումի քաղաքապետարանի, հայկական և վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իր ողջույնի խոսքում, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, շնորհավորելով ներկաներին Մշակույթի կենտրոնի բացման կապակցությամբ, հույս հայտնեց, որ այն իր աշխատանքներում կձգտի նմանվել Վիրահայոց թեմին առընթեր գործող «Հայարտուն» մշակութա-կրթական կենտրոնին, հավաստիացնելով, որ ՀՀ պետական կառույցները, այդ թվում նաև Սփյուռքի նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտապես կաջակցեն Կենտրոնին բոլոր հարցերում:
«Վարդան Ջիմիշյան» հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Հակոբյանը, իր հերթին, գոհունակություն հայտնեց, որ Հիմնադրամը աջակցեց նման բարձրակարգ Կենտրոնի բացմանը:
Այնուհետև տեղի ունեցավ Կերտրոնի տնօրհնեքը, որն անցկացրեց ձեռամբ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, որից հետո հանդես եկավ նաև Կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, ով պատմեց Կենտրոնի հետագա գործունեության, նպատակների ու հեռանկարների մասին: