Ա. Խաչատրյանի անվ. համերգասրահում տեղի կունենա «JAZZ FEST 2018»-ի փակման հանդիսավոր արարողությունը
Նոյեմբեր 20-ին, ժամը19:30-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հանդես կգա Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը։
Գեղ. ղեկավար՝ Բորիս Ֆրումկին, հատուկ հյուրն է Մարի Կառնեն։
Հանդես կգա նաև Հայաստանի պետական ջազ նվագախումբը։
Գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունցը, հատուկ հյուրերն են Լևոն Մալխասյանը և Վահագն Հայրապետյանը։