1531 դիտում
20:14 08-12-2015
Հայաստանյան բուհը ստացավ միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայական
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր տեղի է ունեցել Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) և Իսպանիայի որակի գնահատման և հավաստագրման ազգային գործակալության (ANECA) կողմից բուհին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:
Շնորհավորելով բոլոր ներկաներին` նախարար Արմեն Աշոտյանը, մասնավորապես, նշել է. "ՃՇՀԱՀ-ին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնումը շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է, որին երկար ենք սպասել: Սակայն նախևառաջ այն Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման հերթական հանգրվանն է: Այս իրադարձությունն ապացույցն է այն իրողության, որ Հայաստանը եվրոպական կրթական տարածքի անբաժանելի և կարևոր հատվածներից մեկն է, ապացույցն այն հաջողության, որ արձանագրում ենք` բարձրագույն կրթության ոլորտում որակի հետևողական աճի և ապահովման տեսակետից:
Հատկապես հաճելի է, որ առաջին եվրոպական հավատարմագիրը տրվում է ֆրանսիական գործակալության կողմից: Այս փաստը կարող ենք դիտարկել` որպես հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր նվաճումներից մեկը: Կարևոր է, որ ՀՀ բոլոր բուհերն անցնեն այս կարևորը ճանապարհը` դառնալով եվրոպական հավատարմագրում ունեցող հերթական ուսումնական հաստատությունը",-նշել է Արմեն Աշոտյանը` Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդին առաջարկելով քննարկել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին արտահերթ եվրոպական հավատարմագրում տալու հարցը:
"Համալսարանի ինստիտուցիոնալ գնահատման գործընթացը մշտապես եղել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուշադրության կենտրոնում։ Որակյալ կադրեր արտադրելու առաքինությունը համալսարաններինն է, և շատ կարևոր է, որ շրջանավարտների գիտելիքները համապատասխան են եվրոպական չափանիշներին, ինչը հնարավոր է համապատասխան կրթական որակ ապահովելու դեպքում",-նշել է ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը` առանձնակի ընդգծելով HCERES-ի, ANECA-ի և AERES-ի կատարած աշխատանքները:
Նշենք, որ ՀՀ բուհերից ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին է առաջինը տրվել միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայական` 5 տարի ժամկետով։ 2013-2014թթ-ին "Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման գործակալությունն" իրականացրել է համալսարանի ինստիտուցիոնալ գնահատման գործընթացը, որի նպատակն էր հաստատել համալսարանի գործունեության համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ 2015 թվականին ՃՇՀԱՀ-ն, համագործակցելով HCERES, ANECA և AERES-ի հետ, իրականացրել է հավաստագրման գործընթաց։
Նմանատիպ նյութեր
1690 դիտում
22:27 17-06-2015
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական
1353 դիտում
19:15 21-06-2016
ԳՊՄԻ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացավ
2854 դիտում
18:30 15-06-2017
Գավառի պետական համալսարանը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացավ
Այս բաժնից
550 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
760 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի