4432 դիտում
19:08 08-12-2015
Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը հանրությանն է մատուցել իրենց քարոզչության հերթական գոհարները. ԼՂՀ ՊՆ
Այսօր` դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը, "Ենի Մուսավաթ" թերթի խնդրանքվ մեկնաբանելով առաջնագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական հանրությանն է մատուցել մտքի հերթական "գոհարները": Մասնավորապես՝ անդրադառնալով շփման գծում վերջին մի քանի օրերին տիրող լարված իրավիճակին՝ Ադրբեջանի ՊՆ գլխավոր քարոզիչը հայկական կողմին մեղադրել է իրադրության ապակայունացման և ոչ կառուցողական գործողությունների մեջ՝ չզլանալով հիշատակել, որ [b]միայն նոյեմբեր ամսում հայերն ունեն 100-ից ավելի զինծառայողի կորուստ[/b], սակայն թաքցնում են փաստերը:
Որ ադրբեջանական կողմն է հանդես գալիս առաջնագծում լարվածության ստեղծման և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նախաձեռնողի դերում, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ:
Այդ մասին են վկայում այս տարի Բաքվում անցկացված Եվրոպական առաջին օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրված աննախադեպ անդորրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարությունները՝ վստահության միջոցառումների կիրառման անհրաժեշտության, շփման գծից դիպուկահարների հետ քաշման և առաջնագծում տեղ գտնող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկներից պաշտոնական Բաքվի հրաժարումը:
Հետևաբար լարվածության մեծացման գործում մեղքը հայկական կողմի վրա բարդելը, մեղմ ասած, անհեթեթություն է:
Բայց որ ադրբեջանական ռազմական գերատեսչության մամուլի պատասխանատուն տառապում է ամնեզիայով, հետաքրքիր նորություն է: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած հաղորդագրությունում նշում է, որ տարվա ընթացքում հայերն ունեն ավելի քան 100 կորուստ, իսկ այսօր՝ նշված տեղեկատվությունից երեք օր անց, հայտարարում, որ միայն նոյեմբեր ամսում են հայերն ունեցել 100-ից ավելի կորուստ, այսինքն՝ Դարգահլըն և՛ հայտարարում է, և՛ ինքն էլ մի քանի օր անց իրեն հերքում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ ադրբեջանական բանակի գնդապետի հայտարարություններն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Դրանք նրա հիվանդագին երևակայության վառ արգասիքն են և էժանագին քարոզչական հնարք:
Պաշտպանության բանակը միշտ էլ աշխատել է թափանցիկ գործելաոճով և պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել առաջնային գծում տիրող իրադրության և դրա հետ կապված զարգացումների վերաբերյալ:
Ուղղակի վերոնշվածից կարելի է մի քանի հետևություն անել. իր աշխատասենյակի մանրատախտակը մաշեցրած և վառոդի հոտը չառած գնդապետը իրավիճակին չի տիրապետում կամ միտումնավոր խեղաթյուրում է այն:
Եվ երկրորդ՝ պարզվում է, որ նա թվերի նկարիչ է, բայց հասարակ թվաբանական գիտելիքների բացակայության պատճառով, վատ է նկարում: Հակառակ դեպքում 100-ին գումարելով 100, չէր ստանա 100»,-ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ նյութեր
1718 դիտում
23:06 03-03-2021
Հայաստանի պատմության թանգարանը ներկայացրեց մշակույթի ու հնագիտության հերթական գոհարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2414 դիտում
23:51 28-02-2021
Տարոն Սիմոնյան. Ձեր ուղեղի խարխլված տարածքային ամբողջականության «գոհարները» գոնե գաղտնի պահեք
Այս բաժնից
640 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
751 դիտում
12:06 23-01-2025
«Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ