Թուրքիան կարող է այսօր պատասխանել ռուսական պատժամիջոցներին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պատասխան միջոցառումներ է պատրաստում Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների դեմ, գրում է Milliyet պարբերականը:
Սպասվում է, որ Դավութօղլուն պատասխան պատժամիջոցների մասին հայտարարությունը կանի հենց այօր:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին նոյեմբերի 24-ից, երբ Սիրիայի տարածքում թռիչք իրականացնող ռուսական Cy-24 ռմբակոծիչը խփվեց թուրքական օդուժի կողմից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրեր անց հրամանագիր ստորագրեց, որով տնտեսական մի շարք պատժամիջոցներ սահմանվեցին Թուրքիայի նկատմամբ: Մասնավորապես, արգելվեց Թուրքիայից հիմնական սննդամթերքների ներկրումը Ռուսաստան: