Թուրքիան խոստացել է ռուսական պատժամիջոցներին պատասխանել «պլան Բ»-ով
Թուրքիայի Զբոսաշրջության ու մշակույթի նախարար Մահիր Ունալը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի սահմանած որոշ պատժամիջոցների համար «պլան բ» է նախապատրաստել, որոնք կապված են էներգետիկայի ու տուրիզմի ոլորտների հետ, հաղորդում է rosbalt.ru-ն:
Նրա խոսքով՝ ամեն տարի Ռուսաստանից Թուրքիա հանգստանալու է մեկնում մոտ 4,5 մլն զբոսաշրջիկ, իսկ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում մեծ դեր են խաղում էներգետիկայի ու զբոսաշրջության ոլորտները:
«Մենք պլան բ ենք պատրաստել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը արգելել է ի տուրօպերատորներին ուղեգրեր տրամադրել դեպի Թուրքիա: Բացի այդ, ՌԴ կառավարությունը արգելանք է դրել Թուրքիայից ներմուծվող հիմնական սննդատեսակների վրա: