Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում. ֆոտոշարք
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker պարբերականից վարկածով ընդգրկվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը այդ տուրում «Վոլֆսբուրգի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/05/72158/]խաղում[/url] (2:1) երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ, ընդ որում, երկրորդ փոխանցումից հետո Սինձի Կագավան խփեց հաղթական գնդակը:
Նշենք, որ Բունդեսլիգայում Մխիթարյանը արդեն դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Ներկայացնում ենք նաև Անգլիայի Պրեմիեր-լիգայի, Իսպանիայի առաջնության և Եվրոպայի թոփ-առաջնությունների խորհրդանշական հավաքականները: