Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդես կգա ելույթով ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, ինչպես նաև կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԱՄՆ կոնգրեսականների հետ։
Լուսանկարը՝ armenpress.am-ի: