Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հաղորդում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով ՌԴ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սանայիին:
«Օգոստոսի 29-ին Մոհամմադ Ջավադ Զարիֆը կմեկնի Մոսկվա: Այցի շրջանակում նա հանդիպում կանցկացնի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ռուս բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ: Քննարկվելու են երկկողմանի, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր»,-հայտնել է իրանցի դիվանագետը: