Աստրախանի մարզում վարորդը պատահմամբ վրաերթի է ենթարկել կնոջը. տեսանյութ
ՌԴ Աստրախանի մարզի Կրասնի Յար գյուղում տարեց վարորդը գործի է դրել բակում կայանված մեքենայի շարժիչը, որը առաջ է ընթացել առանց վարորդի: Վարորդն այդ պահին մեքենայում չի գտնվել, իսկ նրա 64-ամյա կինը փորձել է կանգնեցնել ընթացող ավտոմեքենան, սակայն վրաերթի է ենթարկվել:
Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Ներկայացնում ենք տեսանյութը: