Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: