211652_close_icon

Ստուգվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի դիտորդին՝ ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելու ահազանգը

views-count1003 դիտում article-date 16:34 06-12-2015
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի կայքէջում (www.hra.am) դեկտեմբերի 6-ին հրապարակվել են տեղեկություններ, որ 1/24 ընտատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդին թույլ չի տվել ծանոթանալ գրանցամատյաններին։ Մեկ այլ ահազանգի համաձայն՝ նույն տեղամասում խախտվել է գաղտնի քվեարկությունը։ Մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն, նախապատրաստվում են նյութեր։

Նմանատիպ նյութեր