211652_close_icon
views-count2035 դիտում article-date 17:10 11-11-2015

Ի՞նչ պատժի արժանացավ ոստիկանին դանակահարած 18-ամյա հոգեկան հիվանդը

Ինչպես տեղեկացրել էինք, 18-ամյա Գագիկ Բերակչյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի 16 հասցեի տան դիմաց իրեն հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ոստիկանության Շենգավիթի բաժնի ՀՈԲ տեսուչ Տիգրան Ալավերդյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու` նրա հետ բանակցություններ վարելու ընթացքում, չենթարկվելով վերջինիս օրինական պահանջներին, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` դանակով հարվածել էր Տիգրան Ալավերդյանի ձախ ոտքին` ձախ սրունքի շրջանի կտրած վերքի ձևով պատճառել առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Գ. Աղվանի Բերակչյանին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից ու նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ ու նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ:

Նմանատիպ նյութեր