211652_close_icon
views-count3222 դիտում article-date 09:59 05-12-2015

Հայաստանը էլեկտրաէներգիա կներկրի Վրաստանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ը գրում է, որ իր տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այս տարվա նոյեմբերի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով իրենց ընկերությանը տրամադրել Վրաստանից Էլէներգիա ներկրելու լիցենզիա։ Արդյունքում ՀՀ ՀԾԿՀ-ն մտադիր Է ՀԷՑ-ին տրամադրել այդ լիցենզիան մեկ տարի գործողության ժամկետով Թերթը հավելում է. «Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի՝ դեկտեմբերի 9-ի կայանալիք նիստի օրակարգում։ ՀԷՑ-ը մտադիր Է Վրաստանից էլէներգիա ներկրել՝ ներքին շուկայի պահանջարկը բավարարելու համար։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հայաստանն էր Վրաստանին էլէներգիա վաճառում։ Այդտեղ էլ նահանջ ունեցանք»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր