Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Նավթային երկրների աշխարհի գավաթից
Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Բրոնզե մեդալակիր են դարձել 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ու 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը։
Կիսաեզրափակչում Հովսեփյանն ու Ղազարյանը պարտվել են ռուս բռնցքամարտիկներին։